Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» ցեմենտի գործարանը սնուցող պոմպակայանը կապարակնվքել էր. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի քանի օր առաջ բնապահպանության նախարարությունը, «ստուգողական կրակոցի» հանգույն, կապարակնքել է Գագիկ Ծառուկյանին պատկանող, իր դստերը կտակած «Արարատ» ցեմենտի գործարանը սնուցող պոմպակայանը:
Ըստ մեր աղբյուրների՝ Արարատի մարզի ոստիկանության քննչական բաժնում դեռևս անցած տարվա վերջին հարուցվել է քրեական գործ «առ այն», որ մարզի հազարից ավելի խորքային հորերի միայն 400-ն են օրինական, մյուսները շահագործվում են ապօրինաբար։ Դրանք հիմնականում ձկնաբուծական բիզնեսն սպասարկող հորերն են, որոնք պատկանում են նույն մարդկանց։
Ինչ վերաբերում է «Արարատ-ցեմենտին», ապա վերջինիս պայմանագիրը, ըստ ԲՀԿ մեր աղբյուրի, ավարտվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին, իրենք նոր պայմանագիր կնքելու գործընթացն են հիմա իրականացնում, բայց քանի որ նոր պայմանագիրը պատրաստ չի եղել, բնապահպանները եկել-կտրել են նաև իրենց ջուրը։
Ի դեպ, մեկ օր հետո կապարակնիքը հանվել է, և ցեմենտի գործարանի ջրամատակարարումը վերականգնվել է։ Սակայն այդ մեկ օրվա ընդհանուր կապարակնքումը շատ մեծ վնաս է հասցրել մարզի ձկնարդյունաբերությանը. ձկների մեծ մասը սատկել է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։