Կործանված МиГ-29-ի օդաչուներից մեկը հիվանդանոցում մահացել է
                        Մոսկվայի շրջանում վթարված МиГ-29 կործանիչի օդաչուներից մեկը՝ հրամանատար, 36-ամյա Սերգեյ Ռուբնիկովը  հիվանդանոցում մահացել է:
Երկրորդ օդաչուն՝ Վադիմ Սելիվանովը գտնվում է  կայուն ծանր վիճակում: Բժիշկների գնահատմամբ՝  շուտով նրան  հիվանդասենյակ կտեղափոխեն: 
МиГ-29-ը կործանվել էր դեկտեմբերի 4-ին՝ ուսումնավարժական թռիչքի  ժամանակ: Նախնական տվյալներով, վթարի պատճառը տեխնիկական խնդիրնէ  եղել: Չեմոդուրովո գյուղում, որտեղ ընկել էր կործանիչը, հայտնաբերվել են «սեւ արկղերը»-ը: Կատարվում է քննություն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

