211652_close_icon
views-count3805 դիտում article-date 11:26 12-02-2015

Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի մեծ լծակներ ունի, քան Հայաստանը. Մարկ Դիթզեն. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է, որ զրուցել է Վաշինգտոնում հիմնված «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպության ղեկավար, եվրոպական և եվրասիական քաղաքական հարցերում մասնագիտացած միջազգայնագետ Մարկ Դիթզենի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված. Կրակովում համանախագահները տարածեցին հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին հետևել իր ստանձնած պարտավորություններին: Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ ՄԽ-ն այլևս հավասարության նշան չի դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես շուրջ 2 տասնամյակ: Ցավոք սրտի, ԵԱՀԿ Մինսկի խումբը չի փոխել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի խախտումների պատասխանատուներին չմատնանշելու իր քաղաքականությունը: Ես Կրակովի հայտարարության ոճը չեմ ընդունում՝ որպես քաղաքականության իրական փոփոխություն: Նման կերպ մտածելն ավելի ճիշտ՝ մաղթանք կլինի և ոչ՝ իրողություն: Որոշ փորձագետներ չեն բացառում, որ լարելով իրավիճակը Ղարաբաղում, Ռուսաստանը պատժում է Արևմուտքին Ուկրաինայի համար: Արևմուտքն ունի՞ լծակներ այստեղ ՌԴ ազդեցությունը նվազեցնելու համար, կամ ինչպե՞ս կարող է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունն ընդհանրապես: Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն իրենք են ինքնակամ տրվում Ռուսաստանի ազդեցությանը` հետևելով սեփական երկրների ազգային շահերին: Մի շարք պատճառներով Արևմուտքը սահմանափակ է Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու հարցում: Երբ Հայաստանն այս տարի դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ, նախորդ տարի բանակցեց ԵՏՄ անդամակցության փաստաթղթի շուրջ, ՌԴ տնտեսական և քաղաքական ազդեցությունը Հայաստանի նկատմամբ մեծացավ: Նույնկերպ՝ 2010թ., երբ Հայաստանը Մոսկվայի հետ ստորագրեց ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը մինչև 2044 թվականը երկարաձգելու մասին պայմանագիրը, ՌԴ ազդեցությունը ՀՀ անվտանգության ոլորտի նկատմամբ մեծացավ: ՀՀ իշխանությունները ՌԴ ազդեցությունը դիտարկում են մի բան, որն ամենաքիչը ներկայումս և տեսանելի ապագայում պետք է հանդուրժել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ազգային շահերի ապահովման համար: Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի մեծ լծակներ ունի, քան Հայաստանը, բայց այստեղ ևս Արևմուտքը սահմանափակ է ՌԴ ազդեցությունը նվազեցնելու հարցում: Արևմտյան հետաքրքրություններն Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներով ցավալիորեն բթացնում են Արևմուտքի արձագանքն ու ազդեցությունը Բաքվի նկատմամբ, ինչը կարող ենք տեսնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի նկատմամբ արևմտյան արձագանքների չեզոք գնահատականներից: Ռուսաստանը, մյուս կողմից՝ համաձայն է Ադրբեջանի ռեժիմի հետ: Ինչպես Հայաստանի դեպքում, Ադրբեջանի դեպքում ևս Մոսկվան մնում է սպառազինության գլխավոր մատակարարը: Գերտերությունների ազդեցությունը նվազեցնելու միակ արդյունավետ բաղադրատոմսը քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում այնպիսի ամրություն ձեռք բերելն է, որը բավարար է հույսը սեփական ուժերի վրա դնելու համար: Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր