slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մոսկվան հսկայական լծակներ ունի օգնելու կամ վնասելու հայ-թուրքական գործընթացին. «Ամերիկայի ձայն»
211652_close_icon

Մոսկվան հսկայական լծակներ ունի օգնելու կամ վնասելու հայ-թուրքական գործընթացին. «Ամերիկայի ձայն»

views-count3250 դիտում article-date 09:31 16-07-2022
Վաշինգտոնն ու Բրյուսելն անվերապահորեն աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ընդգծել է, որ երկխոսությունը դրական կազդի ողջ տարածաշրջանի վրա անվտանգության և տնտեսական զարգացման տեսանկյունից:

Իր հերթին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ, կարևորել է երկխոսությունը՝ ողջունելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անունից «ՀՀ-ի ու Թուրքիայի միջև նորմալացման գործընթացն առաջ մղելու ջանքերը»:

American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայք Ռուբինը որպես դրական նախանշան է որակում հայ-թուրքական երկխոսությունն ու առաջնորդների միջև հեռախոսազրույցը՝ կարևորելով հատկապես կողմերի միջև պայմանավորվածություններն առևտրայաին թռիչնքների իրականացման ու երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի վերաբացման մասին: Ռուբինը հիշեցնում է, սակայն, որ նախկինում թուրքական կողմը չեղարկել էր բոլոր պայմանվորվածությունները:

«Հայկական կողմը կարող է կասկածներ ունենալ, քանի որ 2009թ.-ին, երբ բանակցությունները ընթացքում էին, Էրդողանը հրաժարվեց բանակցելուց՝ հայտարարելով, որ Անկարան չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ համաձայնություն չկա Ադրբեջանի հետ։ Թուրքիան պետք է կողմնորոշվի՝ այն գաղութատիրական տերություն է, թե անկախ պետություն»,- կարծում է Ռուբինը:

Թուրքական կողմի՝ Հայաստանի նկատմամբ դրսևորած վերջին շրջանի մոտեցումներն ու կողմերի միջև երկխոսության ընթացքում արձանագրված որոշակի առաջընթացը՝ Ռուբինը կապում է Թուրքիայի տնտեսական խնդիրների հետ: Ըստ նրա՝ այսօր Անկարան շահագրգռված է միջազգային հանրության աչքերում ներկայանալ որպես կառուցողական խաղացող :

«Վերլուծաբանների շրջանում առկա է մտավախություն, որ Թուրքիան քողարկում է իր ֆինանսական սնանկությունն էներգետիկ ծրագրերով և այլ միջոցներով, սակայն սեպտեմբերին դա անհնարին կդառնա, և Թուրքիան ստիպված կլինի հայցել օգնություն՝ պատճառաբանելով, որ նրա ֆինասական կործանումը չափազանց մեծ ցնցում կառաջացնի աշխարհում: Եվ չնայած Արժույթի միջազգային հիմնադրամի վերաբերյալ Էրդողանի նախկին պոպուլիստական հայտարարւոթյունների՝ Թուրքիան կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ ստիպված կլինի աղաչել Արևմուտքին օգնություն ցուցաբերել իրեն, ուստի Անկարան ցանկանում է նախքան այդ պահը կառուցողական դերակատարություն ստանձնել»,- կարծում է նա:

Իր հերթին Թիֆլիսի Եվրոպական համալսարանի պրոֆեսոր, վերլուծաբան Էմիլ Ավդալիանին պնդում է, որ Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների կարգավորումը կօգնի Երևանին «մեկուսացված դերակատարից վերածվել Հարավային Կովկասի ակտիվ խաղացողի»: The Middle East Institute հաստատության կայքում հրապարակած իր հոդվածում, նա գրում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումը սերտ կապ ունի ՀՀ-ի և Թուրքիայի միջև մերձեցման գործընթացի հետ: «Դեռևս պարզ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի ՀՀ-ի և նրա հարևանների միջև հարաբերությունների շոշափելի բարելավում արձանագրելու համար, սակայն մինչ այժմ գրանցված առաջընթացը բավական նշանակալի է՝ փաստելու համար, որ ամենայն հավանականությամբ, գործընթացը կլինի շարունակական», գտնում է Ավդալիանին:

Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն էլ, The Institute for War & Peace-ի կայքում հրապարակած իր հոդվածում, գրում է՝ ՀՀ-ն այսօր զբաղված է բարդ և երկկողմանի դիվանագիտությամբ՝ մի կողմից բանակցելով Ադրբեջանի հետ, իսկ մյուս կողմից ձգտելով հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ: Ըստ նրա՝ թեև երկու գործընթացներն առանձին են, սակայն փոխկապակցված են կամ անուղղակիորեն հարաբերվում են միմյանց հետ:

Նա կարևորում է հայ-թուրքական գործընթացում Բաքվի դերը, որն, ըստ վերլուծաբանի, հաջողությամբ արդեն մեկ անգամ տապալել է հարաբերությունների կարգավորման ավելի վաղ փորձը: Հայ-թուրքական վերջին հանդիպումից հետո Ադրբեջանն անսպասելիորեն փակեց Թուրքիայի հետ իր միակ ցամաքային սահմանը համաճարակի պատճառաբանությամբ: «Այս քայլը միտված է նյարդայնացնելու Անկարային, որը կշարունակի զգուշություն ցուցաբերել և չի ձեռնարկի որևէ քայլ, որը Ադրբեջանը կարող է դիտարկել ընդդեմ իր շահերի», գրում է նա:

Ըստ Կիրակոսյանի՝ հայ-թուրքական երկխոսության հաջողությանը սպառնում է նաև Մոսկվան: Նրա կարծիքով՝ այսօրվա մեկուսացված Ռուսաստանից եկող սպառնալիքը բխում է Մոսկվայի ցանկությունից՝ սահմանափակելու իր հարևանների «ինքնուրույն ընտրության» իրավունքը: Վճռականություն ցուցաբերելու և իր ազդեցության գոտին վերահաստատելու նպատակով՝ Ռուսաստանը կարող է փոխել իր դիրքորոշումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, թեև դեռևս չկան նման նախանշաններ, պնդում է վերլուծաբանը ընդգծելով՝ «Մոսկվան հսկայական լծակներ ունի և միանգամայն ունակ է կամ օգնելու կամ վնասելու գործընթացին»։

Հայ-թուրքական երկխոսության հարցում Մոսկվայի ունեցած լծակների ու գործընթացի վրա զգալի ազդեցության հետ համակարծիք է նաև Մայքլ Ռուբինը, ով շեշտում է, որ ԱՄՆ-ը պետք է պարտադիր հաշվի առնի այս հանգամանքը: Տարածաշրջանում Վաշինգտոնի դիրքերն ամրապնդելու համար Ռուբինը կոչ է անում ամերիկյան կողմին ուժեղացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանը չի կարող պարտադրել լուծում, որը պետք է լինի բազմակողմանի: «Դա միակ լուծումն է և միակ երաշխիքը, որն իսկապես խաղաղություն կբերի Հարավային Կովկասին», ասում է Ռուբինը։

Նմանատիպ նյութեր