4110 դիտում
10:23 12-10-2017
Հյուսիսային խոչընդոտներ՝ հարավային հարևանի հետ հարաբերություններում. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Ամենալուրջ ծրագիրը գազի փոխանակման ծրագիրն է, ազատ առևտրի գոտիները և «Հյուսիս-Հարավ» ծրագիրը: Պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերությունների քաղաքական և տնտեսական օրակարգն ընդլայնվել է, սակայն սա ևս չի համապատասխանում այդ հարաբերությունների ողջ ներուժին, քանի որ պատժամիջոցները վերջնականապես չեն լքել Իրանը, ավելին՝ ԱՄՆ նոր նախագահը Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան կատարած երկօրյա պաշտոնական այցին:
Իր հերթին՝ մեկ այլ իրանցի վերլուծաբան՝ Ալի Սալամին, նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված չէ հայ-իրանական շատ ավելի խորը հարաբերություններով, որը ձգվում է Պարսից ծոցից մինչև Սև ծով: Ըստ նրա, կան արտաքին խոչընդոտներ՝ ի դեմս Ռուսաստանի և Հայաստանի ԵՏՄ անդամակցության:
Նրա խոսքով՝ իրանցիները ևս ունեն իրենց դերակատարությունն այս հարցում: Ըստ նրա՝ քանի դեռ Իրանը և Հայաստանն ազատ չեն իրենց արտաքին հարաբերություններում, այս հարաբերությունների մեծ բացը պահպանվելու է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3844 դիտում
11:26 12-02-2015
Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի մեծ լծակներ ունի, քան Հայաստանը. Մարկ Դիթզեն. 168 Ժամ
3838 դիտում
09:21 21-12-2017
ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում նույնը չի կրկնվի, Ռուսաստանը չի հանձնվի․ «168 ժամ»
Այս բաժնից
2107 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am