211652_close_icon
views-count1740 դիտում article-date 15:20 09-02-2015

Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում

Փետրվարի 9-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և կատարված հանձնարարականների մասին: Ս. Ազարյանը զեկուցեց նաև ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացին մասնակցելու նախապատրաստական աշխատանքների մասին: "ՍՊԾ" գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց փետրվարի 3–ին Վանաձորի մանկատանը կազմակերպված սեյսմապաշտպանական վարքականոնների ուսուցման մասին: Միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ապաստանի հարցով դիմած քաղաքացիների և ՌԴ մուտք գործելու արգելք ունեցող քաղաքացիների մասին ամփոփ տվյալները: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ճանապարհների անցանելիության մասին: Նախարարին զեկուցվեց սահմանամերձ համայնքներում հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման նպատակով տարվող աշխատանքների մասին: Շիրակի մարզային փրկարար ծառայության պետ Մ. Սարիբեկյանը զեկուցեց փետրվարի 6-ին Շիրակի մարզպետարանի, Հայկական Կարմիր Խաչի ընկերության, ՀՀ ՏԿԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարար ծառայության և մարզի 18 համայնքների միջև ստորագրված հետագա համագործակցության փոխըմբռնման հուշագրի մասին: Վայոց ձորի մարզային փրկարար ծառայության պետ Տ. Պետրոսյանը զեկուցեց Խաչիկ համայնքում պատնեշի կառուցման աշխատանքների մասին: Առաջնային համարելով մարզերի համաչափ զարգացումը` նախարարը հանձնարարեց առանձնակի ուշադրություն ցուցաբերել մարզերում բժշկական հաստատություններին, անհրաժեշտության դեպքում կազմակերպել լավագույն մասնագետների այց սահմանամերձ համայնքներ: Նախարարը կրկին հաստատեց, որ ակտիվանում են ՏԿԱԻ նախարարության բոլոր ծառայությունների աշխատանքները սահմանամերձ համայնքներում և շարունակվում են համայնքների խոշորացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նմանատիպ նյութեր