211652_close_icon
views-count1217 դիտում article-date 14:50 26-01-2015

Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. մարզերի համաչափ զարգացումը` առաջնային խնդիր

Հունվարի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Խորհրդակցության սկզբում նախարար Ա. Երիցյանն անդրադարձավ Տավուշի մարզ կատարած իր այցին, ներկայացրեց սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակը, բնակիչների և համայնքապետերի հետ հանդիպումների ընթացքում քննարկված խնդիրները: Արմեն Երիցյանը ՏԿԱԻ նախարարության բոլոր ծառայություններին հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները սահմանամերձ համայնքներում` առաջին հերթին բնակչության պաշտպանության, քաղպաշտպանության, հեռավոր գյուղերում հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծման և այլ ուղղություններով։ ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ կակտիվացվեն միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները` ապահովելով դրանց կապը մարզերի և համայնքների հետ։ Նախարար Երիցյանը, առանձնացնելով մարզերի հետ կապված երեք հիմնական ուղղություննները, այն է` մարզերի համաչափ զարգացում, համայնքների խոշորացում և ապակենտրոնացում, նախարարության բոլոր ծառայությունների ղեկավարներին հանձնարարեց պարբերաբար այցելել մարզեր` տեղում համայնքների խնդիրներին ծանոթանալու և լուծումներ տալու նպատակով։ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների մասին: Ս. Ազարյանը զեկուցեց մարզային փրկարարական վարչությունների կողմից 2014 թ. կատարած աշխատանքների ամփոփման ընթացքի մասին: Միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների մասին:

Նմանատիպ նյութեր