Սլավյանսկում անջատողականներն ուղղաթիռ են խփել. գրանցվել է 14 զոհ
Սլավյանսկի մոտակայքում աշխարհազորայինները ուկրաինական բանակի ուղաաթիռ են խփել։ Ալեքսանդր Տուրչինովը խորհրդարանին հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 14 մարդ։
Ինչպես փոխանցում է BBC-ի թղթակից Օլգա Իվաշինան, ուղղաթիռը զինվորներին փոխադրում էր ռազմական բազա։ Հարձակումն իրականցվել է ետդարձի ճանապարհին։
Գրանցվել է 2 պայթյուն՝ օդում և ցամաքի հետ բախման ժամանակ։