211652_close_icon
views-count3079 դիտում article-date 09:30 17-02-2015

Այլևս արդիական չէ՞ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջը և չի՞ հետաքրքրում, թե ինչպես է ընթանում քննությունը. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Շաբաթ-կիրակի օրերին ռադիոն մեքենայում կրկին «ՀՀԿ-ԲՀԿ» էր խոսում, և ես խնդրեցի ալիքը փոխել և երաժշտություն միացնել: Գուցե մասնագիտական առումով դա այնքան էլ ճիշտ չէ, բայց բանի որ զուտ մարդկայնորեն այդ բանավեճն ինձ բացարձակապես չի հետաքրքրում, երկու օրով ուղեղս ազատեցի բարոզչական այդ պատերազմից: Մնում է՝ փողոցում էլ մարդիկ չհարցնեն՝ «բա ի՞նչ է լինելու, բա ո՞վ է գահին նստելու»: Լրատվությունն այդպիսի բան է՝ այսօր հուզում է, վաղը մոռացվում է: Թույլ տվեք, այնուամենայնիվ, հիշեցնել, որ ընդամենը մեկ ամիս առաջ Գյումրիում դաժանորեն սպանվեց 7 հոgի, այդ թվում՝ անմեղ երեխաներ: Մեր իշխանության ոչ հստակ դիրքորոշման պատճառով ռուսական կողմը, խախտելով բոլոր պայմանագրերը, իր մոտ է պահում ոճրագործության մեջ մեղադրվող՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: Մեզ այլևս չի՞ հետաքրքրում, թե ինչպես է ընթանում քննությունը: Այլևս արդիական չէ՞ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջը: Հիշեցնեմ նաև, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Բերձորում Արցախի ոստիկանությունը հարձակվեց և դաժան ծեծի ենթարկեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին և համակիրներին: ԼՂՀ նախագահը հանձնարարեց ծառայողական քննություն անցկացնել: Ի՞նչ եղավ այս քննությունը՝ ոստիկանության գործողությունները իրավաչա՞փ էին»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր