Խորհրդարան ներկայացած 5 կուսակցություններ հերթական բոյկոտով հանդես եկան
«Բարգավաճ Հայաստան», «ՀԱԿ», «ՀՅԴ», «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցություններն այսօր` փետրվարի 2-ին, հերթական բոյկոտով հանդես եկան՝ հրաժարվելով ընդգրկվել ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմում:
Նրանք պատճառաբանում են, որ հանձնաժողովում ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում, իսկ իրենք դիտորդի դեր են կատարում, հետեւաբար, եթե չեն կարող դերակատարում ունենալ, ապա իրենց ներկայությունն այդ հանձնաժողովում ձեւական բնույթ է կրում:
Հիշեցնենք, որ այսօր գումարվել է ԱԺ հերթական նստաշրջանը: