ԱԺ այսօրվա արտահերթ նստաշրջանը սկսվեց որոշ պատգամավորների և խմբակցությունների բոյկոտով
ԱԺ այսօրվա՝ նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում 131 պատգամավորներից ներկա էին 103-ը, սակայն նիստը սկսվեց ոչ իշխանական պատգամավորների բոյկոտով:
Նախ, ՕԵԿ-ը 20 րոպե ընդմիջում խնդրեց անձնական տվյալների վերաբերյալ օրինագծի շուրջ խորհրդակցություն անցկացնելու նպատակով և վերադառնալուց հետո դեմ քվեարկեց օրինագծին:
ԲՀԿ-ն ևս չմասնակցեց քվեարկությանը և օրինագիծը չանցավ: Չանցավ նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրինագիծը, որին ևս ԲՀԿ-ն չմասնակցեց, իսկ մյուս ոչ իշխանական ուժերը բոյկոտեցին:
Օրինագծի քվեարկությունից հետո, ինչպես միշտ, ներկա ստացած պատգամավորները սկսեցին լքել նիստերի դահլիճը՝ հաջորդ օրինագծերի քննարկումը թողնելով այն քիչ թվով պատգամավորներին, ովքեր մինչև աշխատանքային օրվա վերջը մասնակցում են քննարկումներին: