211652_close_icon
views-count2502 դիտում article-date 17:26 11-03-2015

Գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորությամբ գործող Թաեքվոնդոյի ֆեդերացիան բոյկոտով է հանդես գալիս ու Բաքու չի մեկնի

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի հայտարարությունը. Հաշվի առնելով փաստը, որ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ, ավելին՝ պաշտոնական Բաքվի վերաբերմունքը Հայաստան պետությանն ու հայ ազգին թշնամական է, նկատի ունենալով հանգամանքը, որ Ադրբեջանն այսօր էլ շարունակաբար Հայաստանի եւ հայկական Արցախ պետության տարածք դիվերսիոն թափանցման փորձեր է կատարում, որոնց խափանման ժամանակ զոհվում եւ հաշմվում են հայ քաջարի զավակներ, ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիան հայտարարում է. Նպատակահարմար չենք գտնում մասնակցությունը հունիսին Բաքվում անցկացվելիք Եվրոպական մարզական խաղերին: Բաքվում նման միջոցառման մասնակցելն անթույլատրելի ենք համարում հատկապես հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի տարում, երբ ողջ առաջադեմ մարդկության կողմից ոգեկոչման, հիշատակման արարողություններին Թուրքիան եւ իր կրտսեր եղբայր Ադրբեջանը թատերականացված կեղծ շոուներ են հակադրում եւ այդ կերպ փորձում տպավորություն ստեղծել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցեցին ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայից:

Նմանատիպ նյութեր