Քառյակը կառավարության դեմ նոր բոյկոտով է հանդես գալիս
ԱԺ խորհրդարանական չորս ուժերը որոշել են չմասնակցել կառավարության ծրագրերի քվեարկությանը, որը տեղի է ունենալու այսօր: Այս մասին այսօր ՀՀ ազգային ժողովւմում ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ նիստից հետո հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ ինքը միասնական դիրքորոշում է հայտնում: Միաժամանակ համոզմունք հայտնեց, որ ոչ մի խմբակցություն իր պատգամավորներին ազատ չի թողնելու քվեարկությանը: