Ժոզե Մոուրինյոն Կիևում ներկա է եղել Ուկրաինա-Իսպանիա հանդիպմանը
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հաստատել է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկա է եղել Եվրո-2016-ի խմբային մրցաշարի Ուկրաինա-Իսպանիա [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/13/67524/]հանդիպմանը[/url] (0:1:
Ըստ տարբեր տեղեկություններին, Մոուրինյոն հատուկ Կիև էր ժամանել՝ դիտելու Ուկրաինայի հավաքականի հարձակվող Անդրեյ Յարմոլենկոյի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոյի խաղը:
«Դա իր նախաձեռնությունն է եղել: Մոուրինյոն ցանկացել է տեսնել Ուկրաինա-Իսպանիա հանդիպումը: «Չելսիի» բժիշկներից Պակո Բիոսկոն մեզ տեղեկացրեց, որ Մոուրինյոն գալիս է, խնդրեց օգնել նրան, տեխնիկական հարցեր լուծենք, խաղին ներկա լինելու հնարավորություն ընձեռենք:
Թե որն էր այցի նպատակը, Մոուրինյոն չի ասել: Մենք զրուցել ենք ֆուտբոլից, սակայն առանց որևէ կոնկրետ հարց շոշափելու», ասել է Պալկինը: