Վենեսուելայում թույլատրել են կրակել ցուցարարների վրա
Վենեսուելայի Իրևենսդրության մեջ մտցված փոփոխությունները թույլ են տալիս իրավապահներին այսուհետ մարտական զենք կիրառել ցուցարարների դեմ, եթե վերջիններիս գործողությունները սպառնում են իրավապահների կյանքին:
Այդ երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ որոշումը կայացվել է 2014 թվականին բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումներից հետո, որոնց ժամանակ 40 մարդ մահացավ, նրանց թվում կային և հասարակ քաղաքացիներ, և ոստիկաններ: