211652_close_icon

Լուկաշենկոն թույլատրել է զինվորականներին կրակել մարդկանց վրա

views-count2188 դիտում article-date 15:09 10-03-2014
Բելառուսի պառլամենտում քննարկվող «Ռազմական իրադրության մասին» օրինագծի ուղղումները համացանցում մեծ արձագանքներ են ստացել։ «Լուկաշենկոն թույլ է տվել զինվորականներին կրակել մարդկանց վրա»,֊ գրում են սոցցանցերի օգտատերերը։ Փորձագետները գտնում են, որ Բելառուսի ղեկավարը շատ զգուշանում է, երբ խոսքը զենքի կիրառմանն է վերաբերում և նախընտրում է կանխել իր իշխանության դեմ ուղղված բողոքի ծիլերը։ Ամենայն հավանականությամբ նոր օրենքը ուժի մեջ կմտնի տարեվերջին։

Նմանատիպ նյութեր