Պաշտպանության նախարարի հրամանով՝ պարգեւատրվել են Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները
ՀՀ պաշտպանության նախարարի 2015 թվականի համապատասխան հրամանով ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում զգալի ձեռքբերումների, բանակաշինության գործում ունեցած ավանդի համար, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդաձի առթիվ ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը պարգևատրվել է ՙԾովակալ Իսակով՚ մեդալով:
Նախարարի նույն հրամանով ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը պարգևատրվել է ՙԴրաստամատ Կանայան՚, իսկ մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանը` ՙԱնդրանիկ Օզանյան՚ մեդալներով: