211652_close_icon
views-count952 դիտում article-date 17:46 08-04-2015

Արագածոտնի մարզպետարանի կին-աշխատակիցները պարգեւատրվել են

Ապրիլի 7-ին Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում աշխատակազմի կին աշխատակիցների հետ: Աշխատակազմի ղեկավարը շնորհավորեց կանանց` Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ: Նա փոխանցեց նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից հղված շնորհավորանքն ու բարեմաղթանքը, այն է` առողջ եւ երջանիկ լինել, իրենց ամուր ոգով եւ լավատեսությամբ միշտ սատար կանգնել իրենց ընտանիքներին, հասարակությանը, զինվորներին: Այնուհետեւ, բարեխիղճ աշխատանքի եւ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ մի խումբ աշխատակցուհիներ արժանացան մարզպետի պատվոգրի:

Նմանատիպ նյութեր