211652_close_icon

Անկախության տոնի առթիվ ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգեւատրվել են նաեւ ոստիկանության մի խումբ վետերաններ

views-count1109 դիտում article-date 10:27 26-09-2014
Բնակչության շրջանում պրոֆիլակտիկ դաստիարակչական եւ քարոզչական աշխատանքներ իրականացնելու, հանցավորության դեմ պայքարի գործում ոստիկանության հետ համագործակցելու, նաեւ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 23-րդ տարեդարձի՝ ոստիկանության պետի հրամանով, ի թիվս համակարգի այլ աշխատողների, պարգեւատրվել են նաեւ ոստիկանության մի խումբ վետերաններ: Սեպտեմբերի 24-ին Հանրապետության ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Գրիգորի Աբովյանը Երեւան քաղաքից պարգեւատրված վետերաններին հանձնեց «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշաններ: Պարգեւատրվածների մեջ էին պաշտոնաթող փոխգնդապետ Վարդան Մինասյանը, պաշտոնաթող մայորներ Վահագն Գրիգորյանը եւ Արսեն Սարգսյանը, որոնք ոչ միայն ակտիվորեն մասնակցում են վետերանական աշխատանքներին, այլեւ ցուցաբերած զգոնության եւ բազմամյա փորձառության շնորհիվ կարողացել են բացահայտել եւ ոստիկանություն ներկայացնել հանցագործության կատարած անձանց: Վետերանները խոստացան նոր ուժով ու եռանդով շարունակել համագործակցությունը գործող ոստիկանների հետ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր