Մաքս Կրուզեն իր կարիերան կարող է շարունակել Դորտմունդի «Բորուսիա»-ում
Դորտմունդի «Բորուսիա»-ն հետաքրքրված է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մաքս Կրուզեի ծառայություններով: Ֆուտբոլիստի գործակալը հասկացրել է, որ Կրուզեն մյուս մրցաշրջանից կարող է հանդես գալ դորտմունդյան թիմում:
«Կրուզեի նման որակավորում ունեցող ֆուտբոլիստի պարագայում երբեք չես իմանա, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ակնհայտ է, որ Կրուզեին իրենց կազմերում կցանկանան տեսնել Բունդեսլիգայի բոլոր ակումբները, սակայն դրանից մի քանիսը նրան ձեռք բերելու հնարավորություն ունեն»,- Զանդերի խոսքերը մեջբերում է Sport1-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Կրուզեն Բունդեսլիգայի 15 խաղում խփել է 7 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում: