Հալկը ցանկանում է իր կարիերան շարունակել «Բորուսիա»-ում
Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Սեբաստիան Կեհլը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում «Զենիթի»-ի հետ կայացած խաղից հետո խոստովանել է, որ ռուսական ակումբի բրազիլացի հարձակվող Հալկը իրեն ասել է, որ ցանկանում է տեղափոխվել դորտմունդյան ակումբ:
«Հալկը ինձ հարցրեց, որ կարող է նա ամառվանից հանդես գալ «Բորուսիա»-ում, բայց ես չգիտեմ, արդյոք «Բորուսիա»-ն կարող է իրեն թույլ տալ ձեռք բերելու Հալկի տրանսֆերը»,- ասել է Կեհլը: