Պաշտոնական. Սեբաստիան Կեհլը իր կարիերան կավարտի Դորտմունդի «Բորուսիա»-ում
Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Սեբաստիան Կեհլը երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը ակումբի հետ: Ըստ նոր համաձայնագրի, 34-ամյա վետերանը Դորտմդունում կմնա մինչև 2015 թվականը, որից հետո կավարտի ֆուտբոլիստի կարիերան:
Հավելենք, որ Կեհլը «Բորուսիա»-ի կազում հանդես է գալիս 2001 թվականից: Այդ ժամանակահատվածում գերմանացի կիսապաշտպանը «Բորուսիա»-ի հետ երեք անգամ հաղթել Բունդեսլիգայի, մեկ անգամ Գերմանիայի գավաթի խաղարկություններում, ինչպես նաև հասել է Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչներ: