Մատիաս Գինտերը իր կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիա»-ում
«Ֆրայբուրգ»-ի պաշտպան Մատիաս Գինտեչը հաջորդ մրցաշրջանի սկսած կպաշտպանի Դորտմունդի «Բորուսիա»-ի գույները, հայտնում է Bild-ը:
Նշվում է, որ 20-ամյա խաղացողի համար դորտմունդյան ակումբը «Ֆրայբուրգ»-ին վճարել է 8 մլն եվրո: Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր:
Ընթացիկ մրցաշրջանում Գինտերը «Ֆրայբուրգ»-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում: Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանից սկած «Բորուսիա»-ի շարքերը կհհամալրի նաև «Հերտա»-ի հարձակվող Ադրիան Ռամոսը: