1168 դիտում
20:31 28-01-2015
Փառք նրանց, ովքեր այսօր էլ կյանքի գնով կանխում են հակառակորդի սանձարձակությունները. Տավուշի մարզպետ
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը` Հայոց բանակի օրվա կապակցությամբ.
«Մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ ունենք կայացած, մարտունակ ու հզոր բանակ: Իսկ բանակի օրն արդեն դարձել է բոլորիս համար հոգեհարազատ տոն:
Ծանր ու դժվարին ուղի է անցել մեր բանակը՝ ծնվելով ու կոփվելով Արցախյան գոյապայքարի ընթացքում: Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան այդ ճանապարհին, փառք նրանց, ովքեր այսօր էլ իրենց կյանքի գնով կանխում են հակառակորդի սանձարձակությունները: Այսօր խոնարհվելով բոլորի հիշատակի առջև, նշում ենք մեր հաղթական բանակի ծննդյան օրը, որ վեր է ածվել համաժողովրդական տոնի:
Ես շնորհավորում եմ բոլորիս, մեր սահմանների վրա գիշեր ու զօր կանգնած բոլոր զինվորներին, սպաներին, նրանց ընտանիքներին»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան