4738 դիտում
12:28 28-01-2015
Փառք ու պատիվ նրանց, ովքեր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ դարձրին ամենամարտունակը, կեցցե՛ն նրանք, ովքեր փոխարինելու կգան մեր ժամանակի հերոսներին. Վահե Ղազարյան
Մահաթմա Գանդին կարծում էր, որ հնդիկ ժողովուրդը պատրաստ չէ անկախության, որովհետև հոգեպես տկարացել է: Եվ, նախ պետք է նրան հոգեպես առողջացնել, հետո միայն բարձրացնել ինքնավարության հարցը: Այդ պատճառով անկախության պայքարի միայն 45-րդ տարում է պետության վերականգնումը դարձել թիվ 1 նպատակ: Պետական մտածողությունը կարող է ձևավորվել նաև գենետիկ հիշողությամբ կամ քաղաքակրթական արժեքների ազդեցությամբ:
Եթե ժողովուրդը դարեր շարունակ պետություն չի ունենում, ապա նրա գենետիկ հիշողությունից ջնջվում է պետության մասին տեղեկությունը: Այդ պատճառով 90-ականների սկզբին շատերը չէին հավատում, որ Հայաստանը կարող է պետություն դառնալ: Սակայն այդ վախը հաղթահարվել է հիմնականում Արցախյան պատերազմի ժամանակ, երբ քաջաբար կռվել են թվաքանակով մի քանի անգամ ավելի ադրբեջանական ուժերի դեմ: Եվ անկախ այն բանից, թե որ ճակատում են կռվել և հայկական ինչ բնակավայր ազատագրել, նրանք լուրջ ներդրում են ունեցել պետության կայացման գործում:
Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ստեղծեցին ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ: Փառք ու պատիվ նրանց, ովքեր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ դարձրին ամենամարտունակը: Կեցցեն նրանք, ովքեր փոխարինելու կգան մեր ժամանակի հերոսներին և բարձր կպահեն ՊԵՏՈՒԹՅԱՆ անունն ու պատիվը: ՇՆՈՐՀԱՎՈՐ!!!!!!
[url=https://www.facebook.com/vahe.ghazaryan.923]Վահե Ղազարյան[/url]
Նմանատիպ նյութեր
9374 դիտում
18:28 10-08-2014
Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու․ Վահե Ղազարյան
56150 դիտում
13:10 06-07-2017
«Ձեզ բացակա չենք դնի». Հավերժ փառք Հայոց հերոսներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
733 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2086 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
730 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար