«Էբոլա»-ն կարող է ոչնչացնել մարդանման կապիկներին
Գիտնականները պարզել են, որ «Էբոլա»-ն վտանգավոր է ոչ միայն մարդկանց համար: Մահացու վիրուսը կարող է հանգեցնել մարդանման կապիկների ոչնչացմանը, հայտնում է The Daily Mirror-ը:
Մասնագետները հաշվարկել են, որ վիրուսից սատկել է շիմպանզեների եւ հորիլլաների գլխաքանակի 1/3-ը: Հորիլլաների շրջանում մահացությունը կազմում է 95, իսկ շիմպանզեների շրջանում՝ 77%, մինչդեռ մարդկանց պարագայում վիրուսից մահանում է հիվանդների 50%-ը:
Աշխարհում 100 հազար կապիկ է մնացել: Մի քանի տեսակներ ընդգրկվել են «Կարմիր» գրքում: Մասնագետների խոսքով՝ կապիկներին ոչնչացումից հնարավոր է փրկել վիրուսի դեմ պատվաստանյութով: Այն մշակվել է, սակայն դեռ չի փորձարկվել: Ընդ որում, եվրոպական մի շարք երկրներում արգելված է կապիկների վրա պատվաստանյութ փորձարկել: