5413 դիտում
19:32 18-08-2014
ԼՂՀ պաշտպանական բանակը գոնե մեկ անգամ կարող է ոչնչացնել Ադրբեջանը.Բագրատյան. Aravot.am
Օրերս ԱԺ պատգամավորները վարչապետի եւ ՊՆ նախարարի հետ այս լարված իրավիճակում մեկնեցին Արցախ, այցելեցին մարտական դիրքեր: Պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գիշերել էր դիրքերում՝ շփման գծում:
[url=http://www.aravot.am/2014/08/18/489333/]Aravot.am[/url]-ը պարոն Բագրատյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տպավորություն ունեք, ինչքանո՞վ է անհանգիստ դրությունը: «Վիճակը բարդ է։ Նախապատերազմական տագնապ կա։ Ուզում եմ հուսալ, որ այն էլ ավելի չի բարդանա»,- պատասխանեց պարոն Բագրատյանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սոցցանցերում՝ Twitter-ում Երեւանը ջնջելու սպառնալիքներ է տեղում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին է սպառնում, որ ջնջելու է Հայաստանը, Սերժ Սարգսյանն իր հերթին է հայտարարում, որ ունենք բալիստիկ հրթիռներ, որոնք կարճ ժամանակում Ադրբեջանի ցանկացած ծաղկուն բնակավայր ավերակների կվերածեն: Մեր հարցին՝ այս սպառնալիքներն ո՞ւր են տանում, այս լարված իրավիճակում դա ավելի չի՞ թեժացնում իրավիճակը՝ պարոն Բագրատյանը պատասխանեց. «Այս սպառնալիքները լավ բան չեն։ Այդուհանդերձ դրանք հուշում են մի բան. ԼՂՀ պաշտպանական բանակը գոնե մեկ անգամ կարող է ոչնչացնել Ադրբեջանը։ Իհարկե, Ադրբեջանն էլ մի քանի անգամ մեզ կարող է ոչնչացնել։ Բայց մեկ անգամը ինչպես ասում են բավարար է։
Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/08/18/489333/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
4620 դիտում
20:16 18-08-2014
Ադրբեջանը, իմ կարծիքով, մերժել է ԵՏՄ մտնելու առաջարկը, սա դրդել էր ՌԴ-ին մտածելու. Բագրատյան. Aravot.am
Այս բաժնից
802 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
460 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը