211652_close_icon
views-count661 դիտում article-date 18:20 22-08-2026

Չինական մարդանման ռոբոտը գերազանցել է 100 մետր վազքի ռեկորդը՝ այն ավարտելով 9.32 վայրկյանում

Չինական մարդանման ռոբոտ Lightning-ը գերազանցել է 100 մետր վազքի ռեկորդը՝ այն ավարտելով 9.32 վայրկյանում, Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Երկրորդ համաշխարհային մարդանման ռոբոտների խաղերից առաջ Honor-ի Lightning ռոբոտը 100 մետրը վազել էր 9.32 վայրկյանում՝ զարգացնելով 14.5 մետր վայրկյան առավելագույն արագություն։

Տղամարդկանց 100 մետր վազքի ռեկորդը սահմանվել է 2009 թվականին ճամայկացի մարզիկ Ուսեյն Բոլտի կողմից, ով այն ավարտել է 9.58 վայրկյանում։

Երկրորդ համաշխարհային մարդանման ռոբոտների խաղերը անցկացվում են Պեկինում օգոստոսի 22-ից 26-ը։

Նմանատիպ նյութեր