Միջազգային կոալիցիան կարող է ոչնչացնել «Իսլամական պետությանը»․ Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ հավանական է համարում միջազգային կոալիցիայի «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ հաղթանակը։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Ջոն Քերին շեշտել է, որ իրաքյան բանակն ԱՄՆ֊ի, ինչպես նաև մյուս պետությունների աջակցությամբ կվերափոխվի և կպատրաստվի։