Դոնեցկում 500 մարդ հանքահորի մեջ է մնացել
Դոնեցկում գտնվող «Զասյադկո»-ի անվան հանքավայրը մատակարարող էլեկտրակայանի վրա ուկրաինական հրետանին հարված է հասցրել:
Լրատվամիջոցները հայտնել են, որ արդյունքում ամբողջ հանքավայրը հոսանքազրկվել է, մոտ 500 հանքագործ մնացել է հանքահորում առանց լույսի: Ներկայումս հանքահորում գտնվող մարդկանց պատրաստում են դուրսբերման:
Դեպքը տեղի է ունեցել Դոնեցկի Կիևյան շրջանում:
Այս մասին լրատվամիջոցներին և իրավապահներին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը: