Թուրքիայում հանքահորի փլուզման հետևանքով զոհվել է 1 մարդ
Թուրքիայի Բարտան գավառի ածխի հանքում փլուզում է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է չինացի հանքափոր, ևս 1֊ը վիրավոր է։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղական հեռուստաալիքներին։
Փլատակներում մնացած հանքփորերի հստակ թիվը ճշտվում է։
Դեպքի վայրում փրկարարների խումբ է աշխատում։