211652_close_icon
views-count14223 դիտում article-date 21:33 06-04-2018

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ հանքահորի փլուզման կապակցությամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի իր պաշտոնակից Գիորգի Կվիրիկաշվիլիին՝ հանքահորի փլուզման կապակցությամբ։ Ցավակցագրի մեջ մասնավորապես ասված է․ «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ հանքահորի փլուզման հետևանքով Տղիբուլիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս դժվարին պահին մեր խորին ցավակցությունը, զորակցությունը և կարեկցանքի խոսքերն ենք հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու Վրաստանի բարեկամ ժողովրդին»։

Նմանատիպ նյութեր