ԱՄՆ֊ում հանքահորի փլուզման հետևանքով գրանցվել է 2 զոհ
ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգի «Patriot Coal» ածխահանքի ընկերությունում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով գրանցվել է 2 զոհ։ Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։
Գիշերը փրկարարներն ահազանգ են ստացել այն մասին, որ հանքահորում տեղի ունեցած փլուզման արդյունքում հնարավոր է մարդիկ մնացած լինեն։ Մի քանի ժամ անց այնտեղից 2 հանքահոր մարմին է դուրս բերվել։
Փլուզման պատճառն առայժմ հայտնի չէ։