3182 դիտում
15:39 24-01-2015
Արարատի քաղաքապետին ավագանու անդամները թույլ չեն տվել ծառայողական մեքենա գնել. նա շարունակում է «Գազ 31»-ով շրջել
Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանին ավագանու անդամները թույլ չեն տվել ծառայողական նոր ավտոմեքենա գնել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցի հետ զրույցում ասաց Հայկ Հայկյանը:
Հիշեցնենք, որ մեքենա գնելու շուրջ աղմուկը բարձրացել էր քաղաքապետարանի՝ 2015թ-ի բյուջեն հաստատելու ժամանակ: Քաղաքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ ավագանու անդամները հարմար են գտել, որ այս տարի ավտոմեքենա պետք չէ:
«Մենք առաջարկեցինք, իրենք էլ ասացին, որ այդ գումարը դնենք ուրիշ աշխատանքների վրա, ինչից հետո այդ գումարը ընդհանուր բաժանվեց լուսավորության եւ ասֆալտապատման աշխատանքներ կատարելու վրա»,- ասաց քաղաքապետը:
Հարցին, թե այս պահին ինչ ավտոմեքենայից է օգտվում, պատասխանեց. «Ծառայողական հին մեքենա է` «Գազ 31» մակնիշի»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1075 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1120 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
838 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան