211652_close_icon
views-count35546 դիտում article-date 14:05 09-03-2016

Սիրված դերասան Արտաշես Ալեքսանյանը բանվոր աշխատելու տարիներին ի՞նչ մեքենա է գնել, ներկա պահին ի՞նչ մեքենա է վարում, ինչո՞ւ է երազում ինքնաթիռ եւ զբոսանավ ունենալու մասին եւ ավելին

Սիրված դերասան Արտաշես Ալեքսանյանի առաջին ավտոմեքենան սովետական կոպեյկա՝ «Ժիգուլի» է եղել: Իսկ մեքենան գնել է իր վաստակով եւ ծնողների օգնությամբ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Արտաշես Ալեքսանյանը եւ ավելացրեց, որ այդ տարիներին բանվոր է աշխատել՝ որպես ճանապարհային շինարար: Մինչեւ հիմա մոտ 7 մեքենա է փոխել եւ բոլորն էլ իր վաստակած գումարով է գնել: Ներկա ավտոմեքենան 2005 թ-ի «Նիսան Պադֆայնդր» է, որը ապառիկով է գնել: Արժեցել է մոտ 14 հազար դոլար: Գումարը դեռ ամբողջությամբ չի մարել եւ ցանկանում է, որ աշխատանքի առաջարկները շատ լինեն, որ գումարը կարողանա շուտ մարել: Ավտոտեսուչները կագնեցնելուց շատ հարգանքով եւ ներողամիտ են վերաբերվում, ինչի համար շատ զգացված է: Ավելին՝ կարծում է, որ ավտոտեսուչներն արվեստի բոոր ներկայացուցիչներին են նման հարգանքով մոտենում, ինչը շատ գնահատելի է: Նա երազում է ինքնաթիռ եւ զբոսանավ ունենալու մասին, որ արվեստի ներկայացուցիչները կարողանան մեր հայրենիքում էլ նման շքեղությունից օգտվել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է Արտաշես Ալեքսանյանին ցանկանալ անփորձանք երթեւեկություն եւ որ առանց ապառիկի կարողանա ձեռք բերել իր ցանկացած ինքնաթիռն ու զբոսանավը:

Նմանատիպ նյութեր