7763 դիտում
13:46 25-11-2021
Կառավարությունը թույլ տվեց ԱԺ-ին ձեռք բերել նոր ծառայողական մեքենա Ալեն Սիմոնյանի համար, որի գնման համար տրամադրվելու է 90 միլիոն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց թույլատրել ՀՀ Ազգային ժողովին ձեռք բերել մարդատար ավտոմեքենա BMW 750Li xDrive LCI դասի մեկ անձից գնման ընթացակարգով: Ավտոմեքենան ձեռք կբերվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։
«ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն»,- ասված է որոշման նախագծում:
Նշվում է նաև, որ BMW 750LI Xdrive-ի ձեռքբերումը իրականացվելու է Ազգային ժողովի կողմից տնտեսված միջոցների հաշվին, պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից՝ «Եվրոմոթորս»-ից: Կառավարությունը գնման գործըթնացը համարել է հրատապ:
Ալեն Սիմոնյանի նոր մեքենայի գնման համար տրամադրվելու է 90 միլիոն դրամ:
Ներկայում BMW-ի հայաստանյան ներկայացուցչությունում մեքենայի գինը 107 միլիոն դրամից նվազել է 92 միլիոն դրամի՝ ակցիայի շրջանակում։

Նմանատիպ նյութեր
2678 դիտում
10:45 26-06-2015
Այս տարի բյուջեից մոտ 101 միլիոն դրամ է տրամադրվելու Աժ պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար. ՉԻ
Այս բաժնից
694 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
589 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
508 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին