211652_close_icon
views-count1284 դիտում article-date 17:23 23-01-2015

Բռնվել է հանցանքի վայրում

Հունվարի 22-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում Սոթքի ոսկու հանքի անվտանգության բաժնից ահազանգ է ստացվել, որ ընկերությանը պատկանող հանքախորշից անվտանգության աշխատակիցների կողմից մարդ է բռնվել: Մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1985 թ. ծնված Արկադի Ս.-ին, որը բացատրությամբ հայտնել է, որ հունվարի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, գնացել է Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշ` հանքանյութ բերելու և դրանից ոսկի ստանալու նպատակով, սակայն հունվարի 22-ին, ժամը 04.30-ի սահմաններում, հանքախորշից դուրս գալուց բռնվել է անվտանգության աշխատակիցների կողմից: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր