211652_close_icon
views-count26742 դիտում article-date 17:39 22-07-2023

Գողության վերաբերյալ Պարեկային ծառայության Երևանի գնդում ստացված տեղեկությունը հավաստի էր․ տեղում պարեկները իրականացրել են «Ուռկանը ջրահարսին էլ կբռնի» օպերացիան․ գողը բռնվել է հանցանքի վայրում՝ գողոնով հանդերձ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակների շատ պարեկներ իրենց աշխատանքի ընթացքում ապացուցել են, որ ոչ միայն տիրապետում են պարեկային ծառայությանը, այլ նաև չեն զիջում Ոստիկանության բաժինների  քրեական հետախուզության բաժանմունքների օպեր լիազորներին։

Վերջին ժամանակահատվածում Երևանի գնդի պարեկները ստացված օպերատիվ տեղեկություններով՝ ոչ միայն մեծ թվով հանցագործություններ են կանխել, այլ նաև հենց հանցանքի վայրում բռնել են գողին կամ գողերին՝ գողոնով հանդերձ։ 

Այսօր՝ հուլիսի 22-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի, ավագ պարեկ Մարինե Հովակիմյանի, պարեկներ Դավիթ Սարգսյանի, Նարեկ Մխիթարյանի, կրտսեր պարեկներ Հարություն Պողոսյանի և Գրիգոր Սարգսյանի  գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Աղբյուր Սերոբ 3 շենքի հարակից տարածքից գողություն է կատարվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քանի որ տարածքը բավականին մեծ էր, տարբեր հատվածներից հնարավոր էր ենթադրյալ գողություն կատարող անձը կամ անձինք դիմեին փախուստի, ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով՝ պարեկներն իրականացնում են «Ուռկանը ջրահարսին էլ կբռնի» օպերացիան։

Տաք հետքերով պարեկները հենց դեպքի վայրում բռնում են գողություն կատարողին, ով երկաթե ամրաններ (արմատուրա)  էր կուտակել տարածքի տարբեր հատվածներում, որպեսզի այն տեղափոխեր։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գողության վայրում բռնված տղմարդը, ով Երևանի բնակիչ 56-ամյա Ա․ Հ․-ն է, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով՝ պարեկների կողմից ձերբակալվում և տեղափոխվում է Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան գողոնով հանդերձ Արաբկիրի ոստիկանները ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր