Եղեգնուտում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկան նոր հոսքագծեր է գործարկել
Նոր հոսքագծերի գործարկման կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Եղեգնուտ համայնքում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկա, որը հայ սպառողին է ներկայանում ամբողջական և մասնատված հավի, հավի սրտի, թոքի, քարաճիկի տեսականիով:
Ընկերության տնօրենի և համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետ Ա. Ղահրամանյանը շրջեց թռչնաֆաբրիկայում, ծանոթացավ արտադրական հզորությունների ընդլայնման նպատակով վերջին շրջանում իրականացված ներդրումային ծրագրերին:
Կարևորելով թռչնաֆաբրիկան ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինելու աշխատանքները` մարզպետն ընդգծեց, որ միջազգային չափորոշիչներին համապատասխան տեխնիկայի կիրառումը թույլ կտա բարելավել ֆաբրիկայում իրականացվող տեխնոլոգիական բոլոր գործընթացները և բարձրացնել արտադրողականությունը, հայտնում է Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայությունը: