2602 դիտում
11:05 21-03-2017
Պատգամավորի թեկնածու Արտյոմ Մովսեսյանը գնել է «Գետամեջի» թռչնաբուծական ֆաբրիկան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային կարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Արտյոմ Մովսեսյանը, որը նախկինում զբաղեցնում էր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը, 2.7 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է «Գետամեջի» թռչնաբուծական ֆաբրիկան: Մեր տեղեկությունը ստուգելու նպատակով զրուցել է Արտյոմ Մովսեսյանի հետ:
[b]Տեղեկություն ունենք, որ թռչնաբուծական ֆաբրիկա եք գնել...:[/b]
Այո, այո:
[b]Որի արժեքը գերազանցում է 2 մլն ԱՄՆ դոլարը:[/b]
Չէ, չէ: Արժեքային մասով ես չեմ ուզում ընդհանրապես խոսել, դուք քիչ գումար եք ասում, շատ արժի, բայց ամբողջությամբ, 100 տոկոսով վարկավորված գումար է: Ես մեկ տոկոս ներդրում չեմ արել, իսկ թռչնաբուծարանի արժեքն ավելի բարձր է, քիչ թիվ եք ասում դուք: Պարզապես, ես այս տարիների ընթացքում պետք է աշխատեմ արդյունավետությամբ, որպեսզի կարողանամ վճարել այդ վարկը: Ես նաև քաղավիացիայից դուրս եմ եկել նաև այդ նպատակով, որ մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվեմ և այդ առաջարկն ինձ համար ընդունելի էր: Ես գտա, որ կկարողանամ արդյունավետ աշխատել, իմ պայմանն էլ եղել է, որ ես նմանատիպ դրամական միջոցներ չունեմ, որպեսզի այդ գործարքի տակ մտնեմ և վարկավորման աշխատանք ենք սկսել:
[b]Եթե պատգամավոր դառնաք, ինչպե՞ս եք պատկերացնում ձեռնարկատիրական գործունեությունն ու օրենսդրականը համատեղելիս:[/b]
Դա օրենսդրությամբ կարգավորվող տարբերակ ունի: Կան պաշտոններ, որտեղ պաշտոնյաները նման դեպքերում պետք է հավատարմագրային կառավարման հանձնեն դա: Աստված տա, որ այդ հաջողությունն ունենանք, ես օրենսդրությամբ ամենամեծ բծախնդրությամբ այդ լուծումը տալու եմ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1885 դիտում
19:20 23-01-2015
Եղեգնուտում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկան նոր հոսքագծեր է գործարկել
17134 դիտում
09:55 18-01-2017
Հակոբ Հակոբյանը՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու. «Հայկական ժամանակ»
1447 դիտում
11:09 31-01-2014
Ջիբրալթարի մրցաշար. Մովսեսյանը հերթական հաղթանակը տոնեց
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»