211652_close_icon

Երևանում պարեկներն ու շտապօգնության բժիշկները փրկել են Հրազդանի կիրճում եղեգնուտում հայտնաբերված, անօգնական վիճակում գտնվող տղամարդու կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count49711 դիտում article-date 16:51 09-06-2025
Այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի և պարեկներ Վահե Հարությունյանի ու Վարդան Նիկոլյանի, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից փրկվել է քաղաքացու կյանք: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04:00-ի սահմաններում պարեկները Հրազդանի կիրճում շրջագայություն կատարելիս օգնության ձայներ են լսում ու Վ. Հարությունյանն ու Վ. Նիկոլյանը, գնալով ձայնի ուղղությամբ, մոտ 15 մետր խորությամբ գտնվող Հրազդանի գետին հարակից եղեգնուտի մեջ հայտնաբերում են քաղաքացուն՝ անօգնական վիճակում: 

Տեղում վաշտի հրամանատար Գ. Եփրեմյանը հեռախոսակապով տեղեկությունը փոխանցում է Երևանի 1-03 շտապօգնություն ու մինչ բժիշկների ժամանումը՝ պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից օգտագործում են անհրաժեշտ պարագաներ՝ բուժօգնութուն ցուցաբերելով քաղաքացուն, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներն են օգնություն ցուցաբերում, ինչից հետո բժիշկներն ու պարեկները այդ քաղաքացուն մոտեցնում են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվում է հիվանդանոց: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Մհեր Դ.-ն է:

Պարզվել է, որ եթե պարեկները փոքր-ինչ ուշ նկատեին և օգնություն ցուցաբերեին նրան, հնարավոր է՝ նրա կյանքը հնարավոր չլիներ փրկել:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր