6960 դիտում
13:51 22-01-2015
Հակառակորդի կողմից սպանված 33-ամյա Նահապետի փոքր դուստրն ընդամենը 9 ամսական է
Հակառակորդի կողմից սպանված 33-ամյա Նահապետ Ասատրյանի փոքր դուստրը իննը ամսական է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լուսագյուղի գյուղապետ Քաջիկ Զաքարյանը:
Նա նաեւ փոխանցեց, որ մեծ երեխան տղա է եւ սովորում է 2-րդ դասարանում: Նահապետի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը՝ վաղը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Նահապետն Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղից էր: Շուրջ 9 տարի պայմանագրային զինծառայության մեջ է: Նա ունի 3 անչափահաս երեխա: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Լուսագյուղի գյուղապետ Քաջիկ Զաքարյանը: Նա փոխանցել էր, որ Նահապետն ապրում էր ծնողների, կնոջ և երեխաների հետ: 1 ամիս առաջ էր մեկնել առաջնագիծ: Գյուղապետը հաղորդեց նաև, որ թե գյուղում, թե նրանց տանը ներկա պահին շատ ծանր իրավիճակ է տիրում. «Հատկապես երեխաները չեն ցանկանում հավատալ, որ իրենց հորը հակառակորդը սպանել է ու ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել այդ դաժան իրողության հետ»,- ասել էր գյուղապետը: Հիշեցնենք, որ Նահապետ Ասատրյանը հակառակորդի գնդակից զոհվել է հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
379 դիտում
18:15 17-09-2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ֆրանսիական պատվիրակությանը
562 դիտում
18:02 17-09-2024
Ղազախստանի դեսպանը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում
358 դիտում
17:38 17-09-2024
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնական այցով գտնվել են Ֆրանսիայում