211652_close_icon
views-count12703 դիտում article-date 23:04 14-06-2024

Հպարտ եմ, որ կրում եմ Հայկ Նահապետի անունը. «Իմ հայրենիք»-ը՝ մրգաշենցի 9-ամյա Հայկ Գասպարյանի կատարմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում շատերն են արդեն ճանաչում 9-ամյա Հայկ Գասպարյանին, ով իր հայրենասիրական երգերի կատարմամբ միշտ հանդես է եկել գյուղում տեղի ունեցող տոնական միջոցառումներին, դպրոցի հանդեսներին ու այնպիսի միջոցառումների, որոնց ժամանակ ներկա են եղել հերոսածին մայրեր։

Իզուր չէ, որ փոքրիկ Հայկին գյուղում արդեն ճանաչում են ոչ միայն իր փայլուն երգեցողության համար, այլ նաև որ լավ տիրապետում է հայոց պատմությանը ու միշտ հպարտանում է, որ ինքը կրում է Հայկ Նահապետի անունը։

Հայկ Գասպարյանը ներկայացրել է «Իմ հայրենիք» երգի իր տարբերակը։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր