15223 դիտում
16:19 21-01-2015
Հակառակորդի կողմից սպանված 33-ամյա Նահապետի 3 անչափահաս զավակները ոչ մի կերպ չեն համակերպվում իրենց հոր մահվան լուրի հետ
Նահապետն Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղից էր: Շուրջ 9 տարի պայմանագրային զինծառայության մեջ էր: Նա ունի 3 անչափահաս երեխա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լուսագյուղի գյուղապետ Քաջիկ Զաքարյանը:
Նա փոխանցեց, որ Նահապետն ապրում էր ծնողների, կնոջ և երեխաների հետ: 1 ամիս առաջ էր մեկնել առաջնագիծ:
Գյուղապետը հաղորդեց նաև, որ թե գյուղում, թե նրանց տանը ներկա պահին շատ ծանր իրավիճակ է տիրում. Հատկապես երեխաները չեն ցանկանում հավատալ, որ իրենց հորը հակառակորդը սպանել է ու ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել այդ դաժան իրողության հետ:
Հիշեցնենք, որ Նահապետ Ասատրյանը զոհվել է հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձն արիաբար կասեցնելու ժամանակ: Ծավալված մարտերի ժամանակ վիրավորում է ստացել 42-ամյա Հովհաննես Օնիկի Գասպարյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ն. Ասատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին
Նմանատիպ նյութեր
7026 դիտում
13:51 22-01-2015
Հակառակորդի կողմից սպանված 33-ամյա Նահապետի փոքր դուստրն ընդամենը 9 ամսական է
Այս բաժնից
1249 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1297 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով