Նյու Ջերսիում ոստիկանները կրակել են սեւամորթի վրա
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Բրիջթոն քաղաքում երկու ոստիկաններ կրակել են սեւամորթ երիտասարդի վրա: Տեղեկություններ կան, որ սպանվածի մոտ զենք է եղել:
Հայտնի է, որ ոստիկաններից մեկը սեւամորթին հրահանգել է չշարժվել: Երիտասարդը, սակայն, փորձել է հեռանալ իր մեքենայից, ինչից հետո ոստիկանները կրակ են բացել: Ոստիկաններից մեկը եւս սեւամորթ է եղել:
Ամենայն հավանականությամբ, դեպքը ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ալիք կբարձրացնի: