Նյու Ջերսիում հյուրանոց է այրվել․ կան զոհեր, անհետ կորածներ
ԱՄՆ֊ի Նյու Ջերսի նահանգի Փոյթ Փլեսանթ Բիչ հյուրանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 10 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնել է Օուշեն շրջանի դատախազ Ժոզեֆ Կորոնատոն, փոխանցում է ITAR-TASS֊ը։
«Հրդեհի բռնկման ժամանակ հյուրանոցում շուրջ 100 մարդ է եղել։ Մահացել է 3 տղամարդ, ևս 8֊ը վիրավոր են, որոնցից 3֊ի վիճակը ծանր է գնահատվում»,֊ ասել է նա։
Կրակը մոլեգնել է վաղ առավոտյան, երբ մարդիկ դեռ քնած էին։ Երկհարկանի հյուրանոցն ամբողջությամբ այրվել է։
Հայտնի է միայն, որ հյուրանոցում հիմնականում «Սենդի» փոթորկից տուժած տեղացիներ էին բնակվում։