Նյու Ջերսիի գրադարանում ոստիկանները սեւամորթի են սպանել
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի գրադարանում ոստիկանները կրակել են մի սեւամորթի վրա: Սպանվածը՝ Քեվին Ալլենը, հետախուզման մեջ է եղել:
Երբ նա մտել է գրադարան, ոստիկաններից մեկը ճանաչել է նրան եւ փորձել ձերբակալել, սակայն Քեվինը հանել է դանակը եւ դիմադրել:
Ոստիկանները ստիպված կրակել են: Հիվանդանոցում Քեվինի կյանքը փրկել չի հաջողվել: