Անտառային հրդեհ՝ Նյու Ջերսիում․ տարհանվել է 620 բնակիչ
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Օուշեն շրջանում գրանցված անտառային հրդեհի հետևանքով 620 տների բնակիչ է տարհանվել: Կրակով է պատվել անտառի մի մասը՝ ավելի քան 1.2 ք/կմ տարածք: Այս մասին հատնում են տեղի իշխանությունները։
Ըստ նրանց տվյալների՝ տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել, վնասվել են մի քանի կառույցներ, անտառի շուրջ 1.5 ք/կմ-ն այրվել: Կրակի արագ տարածման պատճառն ուժեղ քամին էր, որի արագությունը 11 մ/վ էր:
Հրդեհի մարման աշխատանքներում օգտագործվել են ուղղաթիռներ և ինքնաթիռներ։