211652_close_icon
views-count2144 դիտում article-date 17:31 22-01-2015

Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցը ժամանակավոր տնօրեն ունի

ՀՀ Տավուշի մարզպետը, ղեկավարվելով «ՀՀ Տավուշի մարզպետըտական, ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակարթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 319 Ն-որոշմամբ՝ կայացրել է որոշում: Դրա համաձայն՝ մինչև մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը, 2015 թվականի հունվարի 19-ից «ՀՀ Տավուշի մարզի Իջևանի թիվ 5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրենի պարտականությունները դրվում են նույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Նինա Պողոսյանի վրա: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Նմանատիպ նյութեր