Հունվարի 19-ի ողբերգության հետևանքով զոհվել են ՀՀ զավակները, մեր զավակները, մեր սիրասունները. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել են ՀՀ զավակները, մեր զավակները, մեր սիրասունները: Այս մասին Արագածոտնի մարզում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության հանդիսավոր մեկնարկի ժամանակ ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:
«Տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշները ի ցուց են դնում, որ մենք կարիք ունենք խորանալ և հասկանալ պրոբլեմները իրենց խորությամբ: Իսկ դրանք իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, դրանք ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են: Դրանք շատ հաճախ ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանը նշել է՝ պետք է Պարեկային ծառայության և, ընդհանրապես, ամեն նոր կառույցի հետ բերեն նոր մտածողություն: